
«Մենք պետք է փոխենք կանոնները. ԱՄՆ-ը չի կարող պաշտպանել ամբողջ աշխարհը և վճարել դրա համար». Թրամփը սպառնացել է Եվրոպային

Եվրոպան ԱՄՆ-ի հետ առեւտրատնտեսական հարաբերություններում կարող է բախվել նույն այն խնդիրներին, որոնք ծառացել են Չինաստանի առջեւ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: «Եվրոպան նրանց թվում է, ովքեր մշտապես վարում են ամենահովանավորական քաղաքականությունը: Նրանք նստած են իրենց տեղերում, եւ ասում են, հըմ, մենք հաջո՞րդն ենք: Կարող է լինել եւ այդպե՛ս»,- գրել է նախագահն իր թվիթերում:
Նա նշել է, որ «այն, ինչ Թրամփն անում է Չինաստանի նկատմամբ, կիրառելի է նաեւ մնացած աշխարհի նկատմամբ»: «Մենք պետք է փոխենք կանոնները: ԱՄՆ-ը չի կարող պաշտպանել ամբողջ աշխարհը եւ վճարել դրա համար»,- հավելել է Միացյալ Նահանգների ղեկավարը:
Նա պարզաբանել է. «Չպետք է լինի այնպիսի համակարգ, երբ մենք մեր տնտեսական գործունեությունը վարում ենք ի բարօրություն այլ երկրների, որոնք արդեն վաղուց մեզ հարկել են մեծ մաքսերով: Չպետք է թաքցնել իրականությունը: ԱՄՆ-ն սակագնային ահաբեկչության օբյեկտ է արդեն 50 տարի: Բայց իրական համաձայնագրի կնքումը հնարավոր է», հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: