
Չինաստանը և ԱՄՆ-ը պայմանավորվել են առևտրական բանակցությունները վերսկսել հոկտեմբերին

Չինաստանը եւ ԱՄՆ-ը պայմանավորվել են առեւտրական բանակցությունները վերսկսել հոկտեմբերի սկզբին Վաշինգտոնում: Այդ մասին սեպտեմբերի 5-ին հայտնել է ՉԺՀ-ի առետրի նախարարությունը:
«Կողմերը համաձայնեցին առեւտրատնտեսական հարցերի շուրջ չին-ամերիկյան» բարձր մակարդակի կոնսուլտացիաներն անցկացնել հոկտեմբերի սկզբին Վաշինգտոնում»,- ասված է գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Դրանում նշվում է, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեի՝ չինական կողմի գլխավոր բանակցորդի եւ առեւտրի հարցերով ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի ու ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի միջեւ ամերիկայն կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում:
Առեւտրական տարաձայնությունների շուրջ բանակցությունները դադարեցվել էին երկու երկրների միջեւ «տարիֆային պատերազմի» սրվելու ֆոնին, որն սկսել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: