
Բահամներում «Դորիան» փոթորկի զոհերի թիվը հասել է 20-ի

Բահամյան կղզիների իշխանությունները պարզել են, որ առնվազն 20 մարդ է զոհվել «Դորիան» փոթորկի պատճառով: Այդ մասին հայտնել է The Miami Herald թերթը:
Ինչպես նշում է հրատարակությունը, տեղեկատվությունը հաստատել է կղզի-պետության առողջապահության նախարար Դուեյն Սանձը: Նա նաեւ The Washington Post թերթին հայտնել է, որ 17 մարդ զոհվել է Աբակո կղզում, երեքը՝ Մեծ Բահամա կղզում: Որոնողական գործողությունները դեռեւս շարունակվում են: Պաշտոնական անձինք կարծում են, որ զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի:
Վերջին տվյալների համաձայն՝ «Դորիան» փոթորկի պատճառով Բահամյան կղզիներում վնասվել կամ ավերվել է մոտավորապես 13 հազար շինություն: Հեղեղվել են ընդարձակ տարածքներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: