
«Մենք պետք է գտնենք հասարակության մեջ կուտակված դժգոհության խնդրի լուծման ուղիները». Քերի Լեմ

Հոնկոնգի վարչակազմը ինքնուրույն է որոշում ընդունել արտահանձնման օրենքի ուղղումները հանելու մասին, բայց Պեկինը պաշտպանել է նրան: Այդ մասին հայտարարել է քաղաքային կառավարության ղեկավար Քերի Լեմը:
«Ողջ գործընթացի (ուղղումները հանելու) ընթացքում Կենտրոնական ժողովրդական կառավարությունն ըմբռնումով է վերաբերվել այն բանին, թե ինչու մենք պետք է դա անենք: Նրանք հարգում են իմ կարծիքը, եւ նրանք ինձ մշտապես աջակցում են»,-ասել է նա սեպտեմբերի 5-ին կայացած մամուլի ասուլիսում:
Նա նաեւ հայտարարել է այլ միջոցառումների մասին, ներառյալ հասարակության հետ իշխանությունների երկխոսության մեխանիզմ ձեւավորելու մտադրությունն այն առնչությամբ, որ լուծվեն մյուս այն տնտեսական, սոցիալական եւ քաղաքական խնդիրները, որոնք, նրա խոսքով, դարձել են բողոքի ակցիաների դրդապատճառները: «Մենք պետք է գտնենք հասարակության մեջ կուտակված դժգոհության խնդրի լուծման ուղիները»,-ընդգծել է Լեմը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: