
Նիկոլ Փաշինյանը Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նոր ղեկավար է նշանակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հակոբ Ավագյանը նշանակվել է Առողջապահական եվ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից։
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝
Հակոբ Ավագյանին նշանակել առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար»,- ասված է որոշման մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանն ազատվել է աշխատանքից։