
Անտառային հրդեհ է մոլեգնում Աթենքի արվարձանում

Անտառային ուժգին հրդեհ է սկսվել Աթենքի արվարձանում գտնվող Նեա Մակրի շրջանում, իշխանությունները խոսում են հրկիզման մասին։
Անցյալ տարի այս նույն շրջանում կրակ ճարակ էր դարձել Մատի փոքր քաղաքը, որտեղ զոհվեց 100 մարդ:
Հրդեհը Նեո Մակրիում սկսվել է գիշերվա ժամը 2:17-ին, հրդեհաշիջման համար ուղարկվել են 98 հրշեջ եւ 35 մեքենա, հետիոտն հրշեջների ջոկատներ, միացել են նաեւ կամավորները: Այդ մասին հայտնել է հրշեջ ծառայությունը:
Լույսը բացվելուն պես հրդեհաշիջմանը միացել է օդուժը՝ երեք հրշեջ ինքնաթիռ եւ երկու ուղղաթիռ, ինչպես նաեւ գործողությունների կոորդինացման ուղղաթիռ: Հրդեհն սկսվել է սուրբ Եփրեմի հայտնի վանքից ոչ հեռու: Կրակը տներին չի սպառնում, սակայն մի խումբ բնակիչների տարհանել են:
Վերջին ինն օրվա ընթացքում սա արդեն յոթերորդ հրդեհն է շրջանում: Նշվում է, որ եղել է բռնկման երկու օջախ՝ միմյանցից 500 մետր հեռավորության վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: