
ԱՄՆ կառավարությունը ՀՀ-ին տրամադրում է 80 մլն 704.406.36 դոլար դրամաշնորհ

Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի ձևավորման նպատակով ԱՄՆ-ի կառավարության կողմից ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով ՀՀ կառավարությանը տրամադրվում է 80 մլն 704 հազար 406.36 ԱՄՆ դոլար:
Այսօր գործադիրի նիստում հավանություն տրվեց ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև օժանդակության համաձայնագրի թիվ 13 փոփոխության ստորագրման առաջարկությանը:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ այդ փոփոխությամբ նախատեսվում է լրացուցիչ 3.7 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում, որն ուղղվելու է մասնավոր հատվածի մրցունակության և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվելիք ծրագրերի ֆինանսավորմանը:
Արդյունքում ամերիկյան կողմի տրամադրած դրամաշնորհների ընդհանուր գումարը կկազմի 84.4 մլն դոլար:
Ըստ նրա՝ այս աջակցությունն ուղղվելու տնտեսական աճին՝ մրցունակություն, ենթակառուցվածքներ և շրջակա միջավայր, առողջապահություն, կրություն, խոցելի բնակչության սոցիալական աջակցություն: