
«Չգիտեմ, մարդիկ երևի պարապ են, մտածում են այդպիսի վարկածներով հանրությանը զվարճացնեն»

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը «ծիծաղելի» է համարում «Ձյունիկ սառնարան» ընկերությունում հրդեհի դիտավորության մասին շրջանառվող վարկածը: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ իրենք տեղեկատվություն չունեն, որ այդ տնտեսվարողները ռիսկային խմբում էին:
«Ռիսկային գնահատված կազմակերպությունների ցանկը 900 է, որոնց ես բառացի չեմ հիշում»,- ասաց Դ.Անանյանը:
Դիտարկմանը, որ գուցե հրդեհից հետո ճշտել է, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Դա ծիծաղելի վարկած է: Չգիտեմ, մարդիկ երևի պարապ են, մտածում են այդպիսի վարկածներով հանրությանը զվարճացնեն»: