«Մեր ժողովրդի մոտ կարող է ընկալելու խնդիր լինել, հետևաբար՝ մենք դա անիմացիոն բաղադրիչ պարունակող տեսահոլովակի միմջոցով կասենք»
Պետական եկամուտների կոմիտեն շուտով կհրապարակի տեսահոլովակ՝ ներկայացնելով, թե 2020 թվականից հետո ինչ է փոխվելու ավտոմեքենաների մաքսազերծման հարցում: Այսօր կառավարության նիստից հետո ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողներին հայտնեց, որ կիրառվելիք դրույքաչափերը բազմաթիվ են, խնդիրը մասնագիտական է:
«Մեր ժողովրդի մոտ կարող է ընկալելու խնդիր լինել, հետևաբար՝ մենք դա անիմացիոն բաղադրիչ պարունակող տեսահոլովակի միմջոցով կասենք: Մեքենա կա, որ 70% կարող է բարձրանա, մեքենա՝ 3, 10, 5 անգամ բարձրանա»,- ասաց նա:
Դ.Անանյանը նշեց, որ կազմակերպությունների համար մաքսատուրքը լինելու է մինչև 22% մինչև 7տարի վաղեմություն ունեցող մեքենաների համար:
Անդրադառնալով ԱԱՀ-ից հրաժարմանը՝ ՊԵԿ նախագահը հաստատեց, որ նման օրինագիծ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն է ներկայացրել, կառավարությունն ընդհանուր առմամբ համաձայն է, բայց ունի մտահոգություններ, որոնք պատգամավորը խոստացել է փարատել:
Ըստ այդմ՝ մինչև 4 տարի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների համար 1 տարով ԱԱՀ-ից ազատման նորմ կկիրառվի կազմակերպությունների համար:
Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու վերաբերյալ ՊԵԿ նախագահը նշեց, որ հոկտեմբերի 11-ին բացումն է, այստեղ մաքսատունը վերանալու է: