Բաժիններ՝

«Նա հաջողության է հասել միայն Ռոնալդուի շնորհիվ». «Ռեալի» երկրպագուները պահանջում են Զիդանի հրաժարականը

Մադրիդի «Ռեալի» երկրպագուները սկսել են պահանջել գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հրաժարականը:

Սեպտեմբերի 18-ին՝ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի խաղում մադրիդյան ակումբը խոշոր՝ 0:3 հաշվով պարտվեց ՊՍԺ-ին:

«Զիդանն իսկական խաբեբա է: «Ռեալում» իր առաջին շրջանում նա հաջողության հասավ միայն մեծագույններից մեծագույնի՝ Կրիշտիանու Ռոնալդուի շնորհիվ»,- երկրպագուներից մեկի խոսքն է մեջբերում The Sun-ը:

«Առանց Ռոնալդուի՝ Զիդանը վերջացավ՝ որպես մարզիչ: Ինչպե՞ս կարելի է 500 մլն ծախսել նորեկների վրա և այդքան վատ խաղալ: Սա ելք չէ»,- ավելացրել է երկրորդ երկրպագուն:

«Առանց Նեյմարի, Մբապեի և Կավանիի՝ ՊՍԺ-ն պատռեց «Ռեալին»: Զիդանի 99%-ը Ռոնալդուի շնորհիվ էր: Ճաղատ Արսեն Վենգեր»,- նշել է երրորդը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս