Սիրիահայ բժիշկը Շուշիում կիրականացնի անվճար խորհրդատվություններ և վիրաբուժական միջամտություններ
Ընթացիկ տարվա սեպտեմբերի 25-30-ը Շուշիի շրջանային բուժմիավորումում սիրիահայ ընդհանուր վիրաբույժ Ջանի Հադդաթի կողմից կիրականացվեն անվճար խորհրդատվություններ և ընդհանուր վիրաբուժական միջամտություններ:
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ առողջապահության նախարարությունից:
Աղբյուրի հաղորդմամբ՝ լրացուցիչ տեղեկությունների համար ցանկացողները կարող են դիմել Շուշիի շրջանային բուժմիավորում կամ զանգահարել (047) 73-10-05 հեռախոսահամարին: Առողջապահության նախարարության թեժ գիծն է 30 03 կարճ հեռախոսահամարը: