«Ծնողական փառքի մեդալ» և 1 միլիոն դրամ՝ բազմազավակ ընտանիքներին
Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ի թիվս այլ պարգևների, մի քանի բազմազավակ ընտանիքի շնորհեց «Ծնողական փառքի մեդալ»: Անժելա Մելքոնյանը 15 երեխա ունի, բայց ասում է՝ ոչ մի դժգոհություն չունի:
«Ծնողական մեդալի եմ արժանացել բազմազավակ մայր լինելուս համար: Առայժմ 15 երեխա ունեմ: Դժվարություններ, իհարկե, լինում են, բայց ամեն ինչ լինում է իր ժամանակին»:
Բացի մեդալից, ընտանիքը նաև դրամական պարգև ստացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ 1 միլիոն դրամ:
«Կօգտագործենք ուրախ առիթների համար»:
Հիշեցնենք՝ այսօր ՀՀ նախագահն Անկախության տոնի առթիվ ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության, ընտանիքի կայացման և ամրապնդման, երաժշտարվեստի, մշակույթի, կրթության, արվեստի բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև գրական-մշակութային երկարամյա բեղմնավոր գործունեության համար մի խումբ անձանց պարգևատրել է մեդալներով և շքանշաններով, տվել կոչումներ և դասային աստիճաններ:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ