«Հայտարարություն կարվի՝ մեր կողմից քաղաքական պայքարի փուլ մտնելու վերաբերյալ». Լևոն Քոչարյան

«Այսօր մենք ականատես եղանք, որ իրավական որևէ գործընթաց չկա, իրավական ինչ-որ բեսպրեդել է։ Նման պայմաններում նույնիսկ չգիտեմ՝ իմաստ կա՞ գնալ, մասնակցել դատավարություններին, թե՞ ոչ»,- այս մասին ԱԱԾ-ի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Ռ. Քոչարյանի փաստաբաններն իրենց գործը փայլուն անում են, բայց՝ իմանալով, որ ամեն ինչ հրահանգավորված է, դրա վառ ապացույցը հայտնի գաղտնալսումներն էին, այդ պայմաններում փաստաբաններն ինչ էլ անեն, արդյունք չի լինի։

«Համոզված եմ, այստեղ միայն հորս հարցը չէ, սա ավելի գլոբալ հարց է մեր երկրի, Արցախի համար։ Վիկտոր Սողոմոնյանն արդեն մատնանշել է հետագա անելիքները, և մի քանի օրից հետո հայտարարություն կարվի՝ մեր կողմից քաղաքական պայքարի փուլ մտնելու վերաբերյալ»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը, որից հետո նրա աջակիցները բողոքի երթով գնացի Ազգային անվտանգության շենքի մոտ։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս