Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիեւի եւ Հասան Ռոուհանիի բարձր մակարդակի հանդիպումը հետաձգվել է:
Հոնկոնգի ոսմտիկանությունն արցունքաբեր գազ եւ ռետինե գնդակներ է կիրառել մետրոյում՝ բախումների ընթացքում հետապնդելով ցուցարարներին, որոնք խաղաղ եւ իշխանությունների կողմից արտոնված հանրահավաք էին սկսել հանուն ժողովրդավարության եւ քաղաքի քաղաքական ինքնավարության:
Ես չգիտեմ, թե ում հրաշք մտքի ծնունդ է սա, և չգիտեմ, թե արդյոք Սահմանադրական դատարանի որևէ դատավոր իր վարքագծով առիթ է տվել իշխանությանը մտածելու, որ նա պատրաստ է այդ կաշառքը վերցնելու, և դրանով վաճառելու մեր բոլորի օրինական իրավունքները։
Կոնվենցիան վավերացրել են ԵԽ անդամ 47 երկրներից 34-ը։ Ռուսաստանը և Ադրբեջանը չեն ստորոգրել և չեն վավերացրել։ Սլովակիան հրաժարվել է վավերացնել։ Լատվիան և Լիտվան հակված չեն վավերացնելու։ Մոլդովան չի վավերացրել, փոխարենը մշակել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելման ռազմավարական ծրագիր։
Բելառուսում` Մինսկ քաղաքում, կայացավ երկօրյա «ՎՏԲ խմբի – Visa 2019 մանրածախ բիզնեսի ինովացիոն ֆորումը», որը կազմակերպվել էր ՎՏԲ խմբի կողմից` Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի աջակցությամբ:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ եւ«Սովրեմեննիկ» թատրոնի առաջատար դերասան Վալենտին Գաֆտի վիճակը նորմալացել է, նա իրեն լավ է զգում, բայց դեռ գտնվում է հիվանդանոցում:
«Քաղաքում լուրեր են պտտվում, որ քաղաքապետարանը սրճարանների տերերին պարտադրում է 2-4 հատ աղբաման գնել։ Եթե այդ լուրերը ճիշտ են, ապա դա ինքնիրավչություն է»։
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն օգոստոսի 12-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ պատրաստ է ստի դետեկտորի ստուգում անցնել «Պրյամոյ» հեռուստաալիքի ուղիղ եթերում:
Մի տղամարդ եւ 6-ամյա մի աղջնակ են անհայտ կորել Շվեյցարիայի արեւմուտքում. ավտոմեքենան, որի մեջ նրանք գտնվում էին, քշել-տարել է հեղեղաջուրը:
«Թալիբան» արմատական շարժման առնվազն 35 զինյալներ, որոնք գտնվում էին Աֆղանստանի ազգային անվտանգության վարչության բանտում, ազատ են արձակվել նախագահ Աշրաֆ Ղանիի հրամանագրով:
Օգոստոսի 10-ին, ժամը 15.43-ին, մի քաղաքացուհուց ահազանգ է ստացվել, որ մոտ մեկ ժամ առաջ թիվ 46 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որում եղել է դրամ և քարտեր:
Հրշեջներին առայժմ չի հաջողվում վերահսկողության տակ առնել խոշոր հրդեհն Իսպանիայի Գրան Կանարիա կղզում (Կանարյան կղզներ), որն արդեն 1,5 հազար հեկտար անտառ է ոչնչացրել:
ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հրապարակել է տեսագրություն ալաբայա շան ձագի հետ, որը նրան է նվիրել Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ՝ պահանջելով ԲԴԽ նախագահից և անդամներից՝ հայտնել իրենց կարծիքը դատական ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ։
«Որևէ միասնական թեկնածու չի լինելու, մենք գնալու ենք մեր ճանապարհով, որովհետև գաղափարական խնդիրներ կան: Նման հարցեր Արայիկ Հարությունյանի հետ չենք քննարկել»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Սամվել Բաբայանը՝ ընդգծելով, որ որևէ մեկի հետ որևէ բան կիսելու բանակցություններ չեն եղել:
«Կամք» նախաձեռնության ստորագրահավաքին է միացել նաև Գագիկ Գինոսյանը: Այս մասին հայտնում են նախաձեռնությունից:
Ռուսաստանի տարածաշրջանների դժվարամատչելի շրջաններում գործում է 301 անտառային հրդեհ ավելի քան 2,7 միլիոն հեկտար տարածքում:
Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է տարածել՝ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակների հիմնախնդրի և փոխարինման ծրագրի մասին: Տեսանյութում բազմաբնակարան շենքերի բնակիչները վերելակների աշխատանքից իրենց դժգոհություններն են ներկայացնում:
Ժամանակակից տեխնոլոգիաներն այլևս մուտ են գործում Հայաստանի անտառներ: Ապօրինի անտառահատման դեպքեր արձանագրված՝ Ստեփանավանի անտառտնտեսության տարածքներում տեղադրվել է 10 սենսորային հսկիչ սարք:
Հարցին, թե ինչո՞ւ դրսում հավաքված դասախոսներին ներս չեն թողնում, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց, որ՝ տեսնելով նրանց աղմուկը, զգուշացրել է, որ հանդիպում է լրագրողների հետ, իսկ դասախոսները կարող են իր հետ հանդիպել ամեն երեքշաբթի։
Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանն այսօր լրագրողներին ասաց, որ երեկ եղել է 4-րդ կորպուսի պահպանության տարածքում, և նրա խոսքով՝ Խաչիկ, Արենի գյուղերի մասում համեմատաբար հանգիստ էր, կրակոցները բավականին քիչ էին, կամ գրեթե չկային.
Օգոստոսի 10-ին ՌԴ մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում Բանակային միջազգային խաղերի շրջանակում անցկացվել է «Կարգապահության պահապան» մրցույթի եզրափակիչ փուլը:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ Երևան-Մոսկվա հետաձգված չվերթի ժամը հայտնի է:
Ապամոնտաժվել է «Մոսկվա» կինոթատրոնի շենքի տեսքը այլանդակող և այս տարածքում խաղացող երեխաների կյանքին և առողջությանը վտանգ ներկայացնող գովազդային վահանակը։ Գործընթացը շարունակական է։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:
Օգոստոսի 12-ին, ժամը 13:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի «Լագունա» լողափի մոտ քաղաքացիներ են ջրահեղձ եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Իտալիայի առողջապահության նախարարությունը շոգ եղանակի պատճառով վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակն 1 հայտարարել երկրի 11 քաղաքում, այդ թվում՝ Հռոմում:
«Վերջին շրջանում ատենախոսության թեման շատ շահարկվեց, եղան մեկնաբանություններ, որի մեծ մասն իրականության հետ կապ չի ունեցել։ Ցավոք, ոլորտը կարգավորող օերնսդրությամբ գրագողություն հասկացություն չկա։ Հավանաբար տեսել եք ԲՈԿ-ի նախագահի կարծիքն իմ ատենախոսության վերաբերյալ, թե առկա թերություններն ինչպիսին են»:
«Ես շատ կցանկանայի այսօր անցկացնել իմ տղայի հետ՝ նրա 23-ամյակը նշել, բայց սա իմ տղայի որոշումն էր, հարգում եմ նրա որոշումը: Երբ չզգամ նրա ներկայությունը, ես չեմ ապրի, բայց Սաշան կա ինձ համար՝ դեռ բանակում է»:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Կատարի իր պաշտոնակից Մոհամադ բեն Աբդեռահման ալ Թանիի հետ քննարկել է Պարսից ծոցի իրադրությունը: