Պորոշենկոն պատրաստ է ստի դետեկտորի ստուգում անցնել ուղիղ եթերում
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն օգոստոսի 12-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ պատրաստ է ստի դետեկտորի ստուգում անցնել «Պրյամոյ» հեռուստաալիքի ուղիղ եթերում: Նույն օրն ավելի վաղ Պորոշենկոն ժամանել է Հետաքննությունների պետբյուրո՝ «Պրամոյ» հեռուստաալիքի գնման ժամանակ հարկերի վճարումից հնարավոր խուսափման գործով հարցաքննության: Պորոշենկոյի որդին եւ երկու դուստրերը Պետբյուրոյի շենքի մոտ հանրահավաքի էին եկել՝ պաշտպանելու նախկին նախագահին։
«Ես չեմ վստահում Հետաքննությունների պետական բյուրոյին, ես չեմ վստահում նրանց ղեկավարությանը, ես չեմ հավատում հետաքննության անաչառությանը: Միեւնույն ժամանակ այն հարցերի համար, իսկ ես ունեմ այդ ցանկը, որոնք նրանք ցանկանում էին հնչեցնել, ես պատրաստ եմ ստի դետեկտոր անցնելու «Պրյամոյ» ալիքի ուղիղ եթերում»,- ասել է Պորոշենկոն, հեռարձակումը վարել է «112: Ուկրաինա» հեռուստաալիքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: