ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն տեղյակ է Շարմ Էլ Շեյխում փողոցում հայտնված 10 զբոսաշրջիկի վերաբերյալ խնդրին և փորձում է դեպքի հետ կապված ճշտումներ անել:
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով 2019թ. օգոստոսի 12-13-ը իրականացվել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի այցը Հայաստան:
«Դատավորներին հեռացնելու համար, տարբեր հաշվարկներով՝ պետք է 2 մլն դոլար։ Այս մոտեցումները դավաճանական են հեղափոխության հանդեպ»,- շեշտեց քաղաքագետը։
Հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանի եւ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կասեցվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ընթացիկ տարվա հունվար-հունիսին Արցախում գրանցվել է 327 ամուսնություն և 96 ամուսնալուծություն:
Իհարկե, դրա պատճառով չենք խուսափել ո՛չ թիրախավորումներից և ո՛չ էլ շահարկումներից, բայց, կարծում եմ, կարևորը արդյունքն է: Եվ այսօր կարող եմ հայտարարել, որ Արցախում ունենք համերաշխության և փոխըմբռնման այնպիսի դաշտ, որտեղ բոլոր քաղաքական ուժերը սպասվող համապետական ընտրություններում կարող են առողջ և քաղաքակիրթ պայքար ծավալել:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ օգոստոսի 13-ին ժամը՝ 17։00-ից 23։00-ն ընկած ժամանակահատվածում կապի և տեխնիկական պայմանների բարելավման նպատակով կատարվելու են հին սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների սերվերի թարմացման աշխատանքներ:
Ըստ Փաշինյանի` ներդրումների բացակայության համար ոչ թե ինքն ա պատասխանատու, այլ մենք` նախկիններս: Քաղաքն աղբի մեջ կորում ա՝ էլի, ոչ թե ինքն ու իր ապաշնորհ թիմն ա մեղավոր, այլ «ՍանիՏեքը», կախարդական փայտիկի կոտրվելու համար սևազգեստներն են պատասխանատու, ինքը կապ չունի:
Բյուրակնի դպրոցում տնօրենի թափուր տեղի մրցույթը է կայացել:
Ամերիկյան նոր սերնդի «F-35» կործանիչների ծրագրում Թուրքիայի մասնակցությունը կասեցվելուց հետո թուրքական մամուլում շարունակում են քննարկել, թե Անկարան ինչ այլընտրանքային տարբերակներ կարող է ունենալ:
Սպաների տեսական գիտելիքները զարգացնելու և տարբեր իրավիճակներում որոշումներ կայացնելու հմտությունները կատարելագործելու նպատակով օգոստոսի 12-ից 14-ը 2-րդ զորամիավորման վարչակազմի հետ անցկացվում են օպերատիվ հավաքներ:
168.am-ը ՀՀ վարչապետի մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվեց՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը մասնակցելո՞ւ է սեպտեմբերի 21-ի՝ ՀՀ Անկախության տոնակատարություններին։
«Ես նախորդ գրառումներիցս մեկում Նիկոլ Փաշինյանին աղբի խնդրի լուծման տարբերակ էի առաջարկել ՝ մի քանի կետից բաղկացած, որոնցից մեկը այսօրվա քաղաքապետին տուն ուղարկելն էր»:
Հնդկաստանի իշխանությունները հայտարարել են, որ երկրի հարավի Քերալայի նահանգի մի շարք շրջաններում արտակարգ դրության ռեժիմ են մտցրել հեղեղումների պատճառով, որոնք հանգեցրել են ավելի քան 90 մարդու մահվան:
Քաղաքապետ Մարությանն իր խոսքում ակնարկեց, որ «ՍանիՏեքը» ներդրումներ չի կատարում և փորձում է հարկային պարտականություններից խուսափել: Ավելին՝ նա նշեց, թե կասկածներ ունի առ այն, որ ընկերությունը գումարներ է հանում ՀՀ-ից դեպի Լիբանան՝ դա որակելով նախկին իշխանությունների ու նրանց հետ ասոցիացվող անձանց հետ։ Փաշինյանն իր հերթին՝ փորձեց լուրջ դեմքով ու դեմքի «խելացի» արտահայտությամբ զարգացնել այդ թեզը՝ «սաղ Սերժն ա մեղավոր» սոուսով։
Լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությունը, թե իբր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը խոչընդոտում է ռուսական «Պոբեդա» ավիաընկերությանը չվերթ կատարել դեպի Երևան, չի համապատասխանում իրականությանը։
Դանիայի Արտակարգ իրավիճակների վարչությունը Գրենլանդիայի Սիսիմիուտի շրջան է ուղարկել 38 հրշեջների եւ տեխնիկա բնական հրդեհների մարման համար:
Պետական գնումների հետ կապված բողոքներ քննող անձը բավարարել է հրատապ բաց մրցույթին մասնակցած կազմակերպության ներկայացրած բողոքն այն գործով, որով Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը ներգրավվել էր բողոքի քննությանը՝ որպես կողմ։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ ամենամեծ քաղաքի քաղաքապետին ու ՀՀ-ում ամենամեծ լիազորություններով օժտված պաշտոնյային «մեռած, կասեցված, մերժված» արտախորհրդարանական քաղաքական ուժը խանգարում է ԱՂԲ ՀԱՎԱՔԵԼ!!!
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է հրամանագիր, որը ռուսաստանցիների համար պարզեցնում է երկրի քաղաքացիության ստացումը:
վ
«ԱրմենԹելիե «Կենտրոնե ավտոմատ հեռախոսակայանի խափանման պատճառով ժամանակավորապես չի գործում «1-01ե փրկարարական հեռախոսահամարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին:
«Մենք պատվիրել ենք 8000 պլաստմասսե աղբաման, որովհետև դա ավելի մատչելի է: Բարձր որակի աղբամաններ ենք բերում: Բերում ենք նաև մեքենաներ: Իսկ «ՍանիՏեքի» հետ բանակցությունները մինչ այժմ որևէ արդյունք չեն տվել: Նրանց գործողություններն անտրամաբանական են»,- այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 19-ին այցով կմեկնի Ֆրանսիա, որտեղ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կքննարկի Ուկրաինայի իրադրությունը եւ աշխատանքի շարունակումը՝ նորմանդական ձեւաչափով:
Հոնկոնգի միջազգային օդանավակայանն օգոստոսի 13-ին ուղեւորների գրանցումը բոլոր չվերթերի համար դադարեցրել է դրա տարածքում անցկացվող բողոքի հակակառավարական ակցիաների պատճառով:
Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
«Կարևոր է արձանագրել, որ դեռ մինչև ընտրություններն էլ շատ լուրջ էր կանգնած աղբահանության հարցը և վիճակն ավելի վատ էր, քան հիմա: Խնդիրն այն է, որ դա համակարգային խնդիր է: Համակարգը, որը դրվել էր մի քանի տարի առաջ, սխալ էր: Առաջին սխալը, որ քաղաքային իշխանությունները թույլ են տվել՝ մեկ ընկերությանն են տվել ամբողջ աղբահանությունը»,- ի պատասխան՝ ասաց Մարությանը:
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով 12 օր գտնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որից 4 օրը հայտնի չէ, թե որտեղ է նա գտնվել, որ նահանգում։ Ավելին՝ գաղտնի պահվեց նաեւ Նյու Յորքում ունեցած հանդիպումների մասին տեղեկատվությունը, եթե, իհարկե, այդպիսիք տեղի ունեցել են։
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը դիրիժոր Վլադիմիր Սպիվակովին պարգեւատրել է «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» I աստիճանի շքանշանով, համապատասխան հրամանագիրն օգոստոսի 13-ին հրապարակվել է իրավական տեղեկատվության ինտերնետ-պորտալում։