
Հրշեջները չեն կարողանում վերահսկողության տակ առնել հրդեհը Գրան Կանարիայում

Հրշեջներին առայժմ չի հաջողվում վերահսկողության տակ առնել խոշոր հրդեհն Իսպանիայի Գրան Կանարիա կղզում (Կանարյան կղզներ), որն արդեն 1,5 հազար հեկտար անտառ է ոչնչացրել: Այդ մասին հայտնել է Կանարների արտակարգ իրավիճակների ծառայությունը:
Ընդհանուր առմամբ տարահանվել է ավելի քան հազար մարդ, օգոստոսի 12 վաղ առավոտյան հարկադրված իրենց տներն են լքել Արտենարա եւ Տեխեդա մունիցիպալիտետների հարյուրից բնակիչներ: Կրակի վերացման աշխատանքներին մասնակցում են հարյուրավոր հրշեջներ եւ զինվորականներ, ինչպես նաեւ քաղաքացիական գվարդիան, երկէջք ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ:
Հրշեջների աշխատանքին խանգրարում է սաստիկ քամին: Տարերքի գոտում մի քանի ճանապարներ փակ են: Կրակը չի ազդել կղզու օդնավակայանի աշխատանքի վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: