«Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատմել է MLS-ում իր խաղի մասին: «Ես պետք է աշխատեմ: Երբ ես տառապում եմ (մարզումների ընթացքում), ինձ լավ եմ զգում: Դա իմ մոտեցումն է՝ քրտնաջան աշխատել: Ես միշտ ասում եմ՝ «Եկեք առավելագույնը դուրս բերենք իմ մարմնից»:
Օգոստոսի 20-ին, ժամը 16:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու թիվ 107ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փարիզի Աստվածամոր տաճարի առջեւի հրապարակում վերականգնողական աշխատանքները, տաճար, որտեղ ապրիլի 15-ի տեղի ունեցավ հրդեհ, պետք է ավարտվեն սեպտեմբերին:
«911» ծառայությունը օգոստոսի 20-ին ժամը 06:50-ին տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Աղձք գյուղում այրվում է անասնակեր:
Վաղարշապատում զենք-զինամթերք է հայտնաբերվել:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 20-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Օգոստոսի 20-ին, ժամը 02:40-ին ՌԴ ԱԻՆ օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ «Պոբեդա» ավիաընկերության օդանավը Գյումրու օդանավակայանում կոշտ վայրէջք է իրականացրել:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է այն մտահոգություններին, թե «ՀՀ կառավարությունը Ամուլսարի հարցով վախեցել է միջազգային ճնշումներից ու արբիտրաժից»։
«Համոզված չեմ, որ դա լրիվ դրական է, պահանջներ են դրվել, որ ընկերությունն ինչ-որ փոփոխություններ անի: Իսկ վստահել-չվստահելն արդեն ծիծաղելի է դառնում: Երբ փորձագետները կրկնում են բնապահպանների արգումենտները՝ այդ դեպքում նրանց վստահում են, իսկ եթե չի համընկնում, ուրեմն չեն վստահում: Կարգն այդպես չէ»:
ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքութան կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը օգոստոսի 19-ին ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի պատվիրակությանը:
Ինդոնեզիայի արեւելքի Արեւմտյան Պապուայի նահանգում բանտից 258 կալանավոր է փախուստի դիմել զանգվածային բողոքների ալիքին: Այս մասին հայտնել է երկրի ուղղիչ հիմնարկությունների վարչության ղեկավարի մամուլի քարտուղար Ադե Կուսմանտոն:
ESPN-ի փոխանցմամբ՝ այս շաբաթ կատալոնական ակումբը ցանկանում է առաջարկ ներկայացնել բրազիլացուն վարձակալելու համար, ինչպես նաև պայմանագրում ներառել ֆուտբոլիստին գնելու տարբերակը:
168.am-ը դեռևս մոտ մեկ ամիս առաջ հրապարակում էր պատրաստել այն մասին, որ Ազգային ժողովում պատրաստվում էին կառուցվածքային փոփոխությունների, և, որ դրանք հնարավորինս գաղտնի էին պահվում աշխատակիցներից։
Օգոստոսի 18-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ քաղաքի Տոնականյան փողոցից շտապօգնության բրիգադը «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 18-ամյա մի պատանու:
«Ամուլսարի հետ կապված այսօրվա երկու ամենասուր հայտարարությունների հեղինակներից մեկին աշխատանքից ազատել ենք խայտառակ ոչ կոմպետենտության պատճառով, մյուսին՝ ի հեճուկս աղիողորմ խնդրանքների՝ աշխատանքի չեմ ընդունել»:
Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է տարածել քաղաքացի Արթուր Խառատյանի կողմից օգոստոսի 20-ին ՊԵԿ-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի վերաբերյալ:
Զինված տղամարդը, որը Ռիո դե Ժանեյրոյում պատանդ էր վերցրել ավտոբուսի ուղեւորներին, չեզոքացված է:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը օգոստոսի 20-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Ընտրություններին 70% ձայն ստացած իշխանությունը չի կարողանում իրագործել Ամուլսարի հանքի շահագործման դեռևս 8 ամիս առաջ ընդունած իր քաղաքական որոշումը։
«Անօրինականություն, հետապնդում, մեկը մեկի ձեռքն է գցում, ժամանակ են շահում, սնանկացում… արդեն սկսվել է, մի ամիս է՝ չեմ կարող ոչ մի բան անել: Այս պահին չգիտեմ ինչ որոշեմ՝ որը ճիշտ կլինի, որովհետև բոլոր կառույցներն ինձ, կոպիտ ասած, հետապնդում են: Իրենց ձեռքն ա՝ ամեն տեղ մոտիկ ու ծանոթ ունեն, ակնկալիքներս շատ վատ է»:
«911» ծառայությունը օգոստոսի 20-ին, ժամը 09:16-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տասներորդ անգամ պապիկ է դարձել. նրա որդու՝ Էրիկի ընտանիքում դուստր է ծնվել:
Ֆիլիպիններում դենգե տենդով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 188 հազարը, 807 մարդ մահացել է: Այս մասին հայտնել է Philippine Star հրատարակությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության տվյալները:
«Ինտերի» նորեկ և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Ռոմելու Լուկակուն համոզում է նախկին թիմակից Ալեքսիս Սանչեսին տեղափոխվել միլանյան ակումբ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Երեւանի ընդհանուր իրավասության դատարան որպես լրացուցիչ փաստաթուղթ կտրամադրեն նախկինում իրենց ներկայացրած 3 միջնորդությունների պատճենները։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեց Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը։
Օգոստոսի 18-ին, ժամը 23.55-ին, ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Աբովյան փողոցում լսվում են վիճաբանության ձայներ:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլն իր կարծիքն է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեի խաղի մասին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրված նախագծով միջինացված 10%-ով կբարձրանան ուսուցիչների աշխատավարձերը: Այս մասին օգոստոսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում հայտնեց նախարար Արայիկ Հարությունյանը:
Նրա տվյալներով՝ ավտոբուսի վրա հարձակումը տեղի է ունեցել վաղ առավոտյան 13 կիլոմետր երկարությամբ Ռիո-Նիտերոյ կամրջին: Ինչպես հայտնել են ոստիկանության ներկայացուցիչները, ավտոբուսի գրավման պահին դրանում եղել է 17 մարդ, որոնցից վեցն արդեն ազատ են արձակված:
«Որոշ մարդիկ մարմնական վնասվածքներ են ստացել ոստիկանության գործողությունների արդյունքում, ինչը նշանակում է, որ պետք է հարուցվի քրեական գործ, և քրեական գործի սահմաններում ոչ թե ոստիկանությունը, այլ Հատուկ քննչական ծառայությունը պատասխան տա ոստիկանության գործողությունների իրավաչափության վերաբերյալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դ. Իոաննիսյանը։