Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Առաջին ատյանի դատարանին կտրամադրեն նախկինում իրենց ներկայացրած միջնորդությունների պատճենները. «Փաստինֆո»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  պաշտպանները Երեւանի ընդհանուր իրավասության դատարան որպես լրացուցիչ փաստաթուղթ կտրամադրեն նախկինում իրենց ներկայացրած 3 միջնորդությունների պատճենները։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեց Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը։

Բանն այն է, որ հուլիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կողմից Քոչարյանի եւ մյուսների գործի կասեցման եւ ՍԴ դիմելու մասին որոշումների բեկանումից հետո, երբ գործը պետք է ուղարկվեր Առաջին ատյանի դատարան, պաշտպանական կողմը միջնորդություններ էր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ։ Սակայն ինչպես արդեն հայտնել ենք, մեկ այլ քրեական գործի շրջանակում դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները, ում վարույթում գտնվում էր սույն գործը, դադարեցվեցին, եւ պաշտպանների միջնորդությունները չքննարկվեցին։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն էր, որը մայիսի 18-ի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը, իսկ մայիսի 20-ին որոշում էր կայացրել նաեւ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին։ ՀՔԾ քննիչի կողմից Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն կատարվեց մեկ այլ՝ պաշտոնեական կեղծիքի փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում, որով ավելի վաղ մերժվել էր քրեական գործի հարուցումը։ Դրանից հետո լիազորությունները դադարեցվեցին, եւ անհրաժեշտություն առաջացավ վերաբաշխել դատավորի վարույթում եղած գործերը։ Հավելենք, որ Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը  մեզ հետ զրույցում նշել էր, որ խուզարկության ընթացքում առգրավել էին այն ամենը, ինչը վերաբերելի էր Քոչարյանի եւ մյուսների գործին։ Սրանից մեկ ամիս անց՝ արդեն երեկ՝ օգոստոսի 19-ին, պարզ դարձավ, որ Քոչարյանի եւ մյուսների գործը մակագրվել է նոր դատավորի՝ Աննա Դանիբեկյանին։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս