
Ֆիլիպիններում ավելի քան 188.000 մարդ է վարակվել դենգե տենդով

Ֆիլիպիններում դենգե տենդով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 188 հազարը, 807 մարդ մահացել է: Այս մասին հայտնել է Philippine Star հրատարակությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության տվյալները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ տարեսկզբից մինչեւ հուլիսի 20-ը երկրում գրանցվել է վարակման 146 հազար դեպք, ներառյալ 622-ը՝ մահվան ելքով: Ֆիլիպինների առողջապահության նախարարության տվյալներով՝ այս ցուցանիշները 98 տոկոսով գերազանցում են անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշները: Օգոստոսի սկզբին երկրում դենգե տենդի «ազգային համաճարակ» է հայտարարվել վարակվածների թվի արագ աճի ֆոնին:
Գերատեսչության նոր տվյալների համաձայն, 2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ օգոստոսի 3-ը երկրում գրանցվել է տենդով վարակվելու 188562 դեպք: Հիվանդության հետեւանքով մահացել է ընդհանուր առմամբ 807 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: