Բաժիններ՝

Լուկակուն համոզում է Սանչեսին տեղափոխվել «Ինտեր»՝ ասելով, որ Միլանը Մանչեսթերից սիրուն է

«Ինտերի» նորեկ և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Ռոմելու Լուկակուն համոզում է նախկին թիմակից Ալեքսիս Սանչեսին տեղափոխվել միլանյան ակումբ:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, բելգիացին ամեն օր նամակագրական կապի մեջ է չիլիացու հետ, և համոզում է նրան փոխել ակումբը: Լուկակուն Սանչեսին հայտնել է, որ Միլանը շատ ավելի գեղեցիկ քաղաք է, քան Մանչեսթերը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» պատրաստ է վարձակալել Սանչեսին, և ֆուտբոլիստը երեքշաբթի բուժզննություն կանցնի իտալական ակումբում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս