Բաժիններ՝

Փարիզի Աստվածամոր տաճարի առջևի հրապարակը պետք է բացվի սեպտեմբերին

Փարիզի Աստվածամոր տաճարի առջեւի հրապարակում վերականգնողական աշխատանքները, տաճար, որտեղ ապրիլի 15-ի տեղի ունեցավ հրդեհ, պետք է ավարտվեն սեպտեմբերին: Օգոստոսի 20-ին Franceinfo ռադիոկայանի եթերում այդ մասին հայտարարել է Փարիզի պրեֆեկտ Միշել Կադոն:

«Տաճարի վերականգնման աշխատանքները վերսկսվել են օգոստոսի 19-ին,- նշել է նա:- Տաճարի առջեւի հրապարակը ներկայում փակ է, այնտեղ շարունակվում են աշխատանքները: Այն պետք է բացվի օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին»:

Կադոն նաեւ հավաստել է, որ տաճարի փլվելու վտանգը պահպանվում է, եւ այժմ հիմական հարցը հրդեհի հետեւանքով այրված շինարարական փայտամածերի ապամոնտաժումն է, որոնցով շրջապատված էր տաճարի սայրաձողը: Նրա խոսքով՝ամբողջ կառուցվածքի ապամոնաժումը, որը կարող է փլվել, կտեւի մի քանի ամիս եւ, հնարավոր է, ավարտվի 2019 թվականի վերջին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս