ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանը նախկինում վստահեցնում էր, որ ոչ մի կերպ չի պատկերացնում՝ Աշոտյանն ինչպես կարող է ընդդիմություն լինել: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում լրագրողները հիշեցրին գեներալին և հարցրին՝ հիմա Աշոտյանը վա՞տ ընդդիմություն է: Նա պատասխանեց. «Տեղերը փոխվել են՝ էն վախտ Նիկոլն էր քլնգում, հիմա Աշոտյանն է քլնգում»:
Նույնիսկ ընտանիքի անդամները քաղաքական և բազմաթիվ այլ հարցերում ունեն տարբեր համոզմունքներ և տեսակետներ ու ԱՆՎԵՐԱՊԱՀ միմյանց չեն վստահում նման հարցերում։ Կարելի է լինել գաղափարակից, կամ թիմակից, դա այլ բան է։
«Որպես «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ` աջակցում եմ ՀՀ կառավարությանը և կիսում եմ քաղաքական պատասխանատվությունը»։
Բավականին մեծ է այն բանի հավանականությունը, որ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի նախագահի աթոռը կպահպանի եւս չորս տարով: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ ելույթ ունենալով Շվեդիայում ապրող հայրենակիցների հետ հանդիպմանը:
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար գործարկում է նոր հեռահար ծառայություն` Վիդեո Բանկինգ:
Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքից օգոստոսի 18-ին՝ 10 քաղաքացի, որից 5-ը երեխաներ` աղիքային վարակներին բնորոշ գանգատներով հոսպիտալացվել են Մարտունու հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք։ Վերջիններիս մոտ դիտվել է լուծ, փսխում, ջերմություն։
Oգոստոսի 19-20-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է վերելակի խափանման վերաբերյալ 1 ահազանգ:
ԱԳԲԱ Լիզինգն ու Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի «Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիր»-ը (GEFF) համատեղ բիզնես միջոցառում են անցկացնում: Այն նպատակ ունի Հայաստանում խթանել վերականգնվող էներգիայի զարգացումն ու երկու տասնյակից ավելի երկրների փորձը ներմուծել Հայաստան:
Դպրոցական դասագրքերը 30-40%-ով ավելի թեթև կլինեն: Այս մասին ՀՀ վարչապետի հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն, ով վարձակալական հիմունքներով տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա», խոսել է անցած մրցաշրջանի մասին:
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել օգոստոսի 19-ին Բաղրամյան պողոտայում Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ հանդես եկող քաղաքացիների անցկացրած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության գործողությունների վերաբերյալ: Ոստիկանության պարզաբանման մեջ ասված է.
«911» ծառայությաննՕգոստոսի 19-ին, ժամը 16:27-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հարթաշեն և Քարահունջ համայնքներում արձանագրվել են խոզերի անկման դեպքեր:
Ուշադիր, 2018թ. հուլիս 6-ին՝ խորհրդարանական ընտրություններից 5 ամիս առաջ, նա հայտարարել է, որ Ամուլսարը շահագործելու հարցը որոշվելու է փորձագիտական եզրակացության հիման վրա։ Այսինքն՝ Փաշինյան վարչապետը չի կայացրել քաղաքական որոշում, չի ասել՝ հանքը չարիք է, և վերջ, չի պնդել՝ Ամուլսարը սար է մնալու, ու այդտեղ երկու կարծիք չկա։ Նա ասել է, որ այդ հարցը լուծվելու է միայն հեղինակավոր ընկերության փորձագիտական կարծիքից հետո։
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն օրեր առաջ է վերադարձել Հայաստան և չի հանդիպել Սերժ Սարգսյանին: Այս մասին նա տեղեկացրեց լրագրողների հետ զրույցում:
Անվանի ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը նշանակվել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի զարգացման գծով փոխտնօրեն: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
ՏՏ համաշխարհային համաժողովի գրասենյակը հայտարարում է կամավորական շարժման մեկնարկի մասին։ Օգոստոսի 20-ից բոլոր ցանկացողները կարող են միջոցառման պաշտոնական կայքում լրացնել հայտը, որի համար դիմողի հիմնական տեղեկություններից բացի, պահանջվում է նաև մասնակցության մոտիվացիայի մասին տեսահոլովակ։ Հայտերի ներկայացման ժամկետն ընդամենը 10 օր է։
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Փարիզում վիրահատվել է և շատ վատ վիճակում է։ Այս մասին Էջմիածնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանը։ Նշենք, որ Սուրիկ Խաչատրյանի ու Սեյրան Սարոյանի միջև բարեկամական (քավոր-սանիկ) հարաբերություններ կան:
«Այս ուսումնական տարում Երևանի համար նախատեսել ենք մոտ 14 հազար աշակերտ: Ընդունելությունն օգոստոսի վերջին կավարտվի»,- այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես եւ պայմանավորվել էինք՝ Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվում է ՀՀ վարչապետի խորհրդական: Արդյունավետ աշխատանք եմ մաղթում»:
ՀՀԿ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն այսօրվա ասուլիսում պատասխանելով հարցին՝ Արմեն Աշոտյանը հիմա լավ ընդդիմությո՞ւն է՝ ասաց, որ դերերը փոխվել են:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը հաստատել է, որ կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը կարող է լքել ակումբը:
Իշխանական հիմնական շեփորները՝ ընտանեկան թերթի գլխավորությամբ, դեսպան Մինասյանի հարցազրույցից ընկան քաոսի մեջ և խուճապահար սկսեցին հերքել Սերժ Սարգսյանի ձերբակալաության մասին կայացված քաղաքական որոշման լուրը:
«Էն ժամանակ բոլորս տաքացած էինք, բոլորս շոկի մեջ էինք՝ էդ նամակները տեսանք»,- լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի գործին՝ նշեց գեներալ Սեյրան Սարոյանը՝ հավելելով, որ հիմա պատկերն այլ է:
Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ: Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո այս մասին հայտարարեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ նշելով, որ անհիմն լինելու պատճառաբանությամբ դատարանը մերժում է պաշտպանների միջնորդությունը:
Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը շարունակում է տեղում ղեկավարել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի այն գրառմանը, ըստ որի, իր նշանակմանս օրվանից սկսած Ավինյանի գրասենյակը լծված է եղել իր ձեռքերով Ամուլսարի ճամփաները բացելու գործին։
«Թող գողտու ապրեն իրենց համար, ո՞վ է խանգարել դրանց, անպայման տունն էլ, ընտանիքն էլ հարամե՞նք: Եվրոպացին սենց ասեց՝ ջայնա՛մ չասեց, հո պլե՞ն չենք դրանց ձեռը: Ես Նիկոլ ճանաչելով՝ գիտեմ՝ չի թողնելու՝ դա անցնի»:
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը վերականգնում է իր ֆինանսավորման աղբյուրները եւ ավելացնում ուժերը Իրաքում եւ Սիրիայում: Այս մասին հայտնել է The New York Times թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի եւ Իրաքի զինվորական ու հետախուզական աղբյուրներ:
«Առհասարակ հանքարդյունաբերության և ապագայի մասին կարելի է ունենալ զուտ քաղաքական մոտեցում։ Ներկայի՝ Ամուլսարի շահագործման հարցը կարող է դիտարկվել որպես քաղաքական հարց, ինչպես ցանկացած այլ հանրային մտորման, հանրային ինքնաբացահայտման և գործելու ազատության հարց: