
Արայի լեռան ստորոտում այրվել է 20 հա խոտածածկույթ

«911» ծառայությունը օգոստոսի 20-ին, ժամը 09:16-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ վերոնշյալ տարածքում այրվում է մոտ 20 հա խոտածածկույթ:
Ժամը 18:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 71 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության 18 աշխատակից և մոտ 60 տեղի բնակիչ: