«Սա վկայում է այն մասին, որ 2018թ. ընտրությունները բացառապես հիմնված էին զգացմունքների և հույզերի վրա»

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անցումային արդարադատություն, վեթթինգ, «Կուսակցությունների մասին» օրենք, Ընտրական օրենսգիրք, Արցախը բանակցային կողմ դարձնելը, Ստամբույլյան կոնվենցիայի վավերացում…

Հայտարարված և տապալված օրակարգերի շարքը կարելի է շարունակել։

Ընտրություններին 70% ձայն ստացած իշխանությունը չի կարողանում իրագործել Ամուլսարի հանքի շահագործման դեռևս 8 ամիս առաջ ընդունած իր քաղաքական որոշումը։

Խորհրդարանական մեծամասնությունը կանգնած է փլուզման եզրին, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է կառավարության հրաժարականի։

Սա վկայում է այն մասին, որ 2018թ. ընտրությունները բացառապես հիմնված էին զգացմունքների և հույզերի վրա և զուրկ էին քաղաքական բաղադրիչից։

Իշխանական խորհրդարանական մեծամասնությունը կազմված է ապաքաղաքական խայտաբղետ տարրերից, որոնց միավորում է միայն Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշը՝ առանց օրակարգի, խնդիրների լուծման և անելիքների մասին տարրական պատկերացումների։ Գաղափարախոսությունը անհարկի շքեղություն է այս բազմաշերտ և բազմագույն միավորման համար։

Փաստորեն ձախողված է ոչ թե պետությունը, այլ իշխանությունը, ընդ որում՝ իր ձևավորման առաջին իսկ օրից»։

https://www.facebook.com/aghazinyan/posts/10211349919023896

Տեսանյութեր

Լրահոս