Թրամփը պապիկ է դարձել 10-րդ անգամ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տասներորդ անգամ պապիկ է դարձել. նրա որդու՝ Էրիկի ընտանիքում դուստր է ծնվել:
Ապրիլին Թրամփի որդին հայտնել էր, որ ինքը եւ իր կինը՝ Լարան, երեխայի են սպասում, որը պետք է լույս աշխարհ գա օգոստոսին:
«Լարա Թրամփը եւ ես ուրախ ենք Կարոլինա Դորոթի Թրամփին ողջունել այս աշխարհում: Մենք արդեն սիրում ենք քեզ»,- գրել է Էրիկ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում:
2017 թվականի սեպտեմբերին զույգն ունեցել էր առաջին փոքրիկը, որին տվել են Էրիկ Լյուք անունը: Նաեւ Սպիտակ տան ղեկավարը հինգ թոռ ունի Դոնալդ Թրամփ-կրտսեր որդուց եւ երեքը՝ դուստրից՝ Իվանկայից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: