
«Բարսելոնան» Նեյմարին ձեռք բերելու նոր տարբերակ ունի՝ վարձակալություն

Կատալոնական «Բարսելոնան» կարող է ՊՍԺ-ից վարձակալել հարձակվող Նեյմարին:
ESPN-ի փոխանցմամբ՝ այս շաբաթ կատալոնական ակումբը ցանկանում է առաջարկ ներկայացնել բրազիլացուն վարձակալելու համար, ինչպես նաև պայմանագրում ներառել ֆուտբոլիստին գնելու տարբերակը:
«Բարսելոնան» մտադիր չէ այս գործարքի մեջ ներառել իր խաղացողներից որևէ մեկին: Այժմ «Բարսելոնան» և ՊՍԺ-ն քննարկում են հետագա գումարի չափը, որը կներկայացվի համաձայնագրում:
Կատալոնացիները հույս ունեին գործարքի մեջ ներառել կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյին: Այնուամենայնիվ, պաշտոնապես հայտարարվեց նրա տեղափոխությունը «Բավարիա»:
Դրա պատճառով «Բարսելոնան» ստիպված էր փոխել մարտավարությունը: Ակումբը որոշեց ընդունել «Բավարիայի» որոշումը Կոուտինիոյի վերաբերյալ և վարձակալել Նեյմարին՝ հետագա գնման տարբերակով:
Սիրարփի Աղաբաբյան