Բաժիններ՝

Ռիո դե Ժանեյրոյում պատանդներ վերցրած տղամարդը չեզոքացվել է. Globo

Զինված տղամարդը, որը Ռիո դե Ժանեյրոյում պատանդ էր վերցրել ավտոբուսի ուղեւորներին, չեզոքացված է: Այդ մասին օգոստոսի 20-ին հայտնել է Globo հեռուստաալիքը:

Նրա տեղեկությունների համաձայն, հատուկ նշանակության ուժերի դիպուկահարը կրակ է բացել հանցագործի վրա այն բանից հետո, երբ նա դուրս է եկել ավտոբուսից, որտեղ նա երեք ժամ պատանդ էր պահել 31 մարդու: Ստացած վերքերից նա մահացել է: Պատանդների վիճակի մասին առայժմ չի հաղորդվում: Միջադեպի վայր է ժամանել շտապ օգնության մի քանի մեքենա:

Ատրճանակով եւ էլեկտրաշոկերով զինված դիմակավոր մարդը տեղական ժամանակով ժամը մոտավորապես 5:30-ին (Երեւանի ժամանակով 12:30-ին) զավթել էր երթուղային մարդատար ավտոբուսը, որը Նիտերոյից ընթանում էր Ռիո դե Ժանեյրո: Սպառնալով հրկիզել փոխադրամիջոցը՝ նա պահանջել է ավտոբուսը կանգնեցնել բանուկ կամրջի վրա, որը կապում է քաղաքները:

Հանցագործին չեզոքացնելուց առաջ ոստիկանությունը կարողացել էր բանակցությունների արդյունքում ազատել վեց մարդու, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս