
Աղձք գյուղում այրվել է 150 հակ անասնակեր

«911» ծառայությունը օգոստոսի 20-ին ժամը 06:50-ին տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Աղձք գյուղում այրվում է անասնակեր: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աղձք գյուղի 19-րդ փողոցի տներից մեկի բակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:18-ին, մարվել` 08:07-ին:
Այրվել է մոտ 150 հակ պահեստավորած անասնակեր: