Բաժիններ՝

«Ոստիկանությունը չի կարող իր գործողությունների իրավաչափության վերաբերյալ կարծիք հայտնել». Դանիել Իոաննիսյանը՝ ոստիկանության հայտարարության մասին

ՀՀ ոստիկանությունն այսօր հայտարարություն է տարածել օգոստոսի 19-ին Բաղրամյան պողոտայում Ամուլսարի շահագործման հետ կապված բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության գործողության վերաբերյալ։

Հայտարարության մեջ նշված է, որ ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ կիրառել է համաչափ ֆիզիկական ուժ։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանը, սակայն, ոստիկանության այդ տեսակետը չի կիսում։

«Որոշ մարդիկ մարմնական վնասվածքներ են ստացել ոստիկանության գործողությունների արդյունքում, ինչը նշանակում է, որ պետք է հարուցվի քրեական գործ, և քրեական գործի սահմաններում ոչ թե ոստիկանությունը, այլ Հատուկ քննչական ծառայությունը պատասխան տա ոստիկանության գործողությունների իրավաչափության վերաբերյալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դ. Իոաննիսյանը։

Նա ակնկալում է, որ կհարուցվի քրեական գործ, քանի որ ոստիկանությունը չի կարող իր գործողությունների իրավաչափության վերաբերյալ կարծիք հայտնել։

Զվարթ Խաչատրյան 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031