Հանրապետության հրապարակի ցայտաղբյուրի մոտ նկատել է, որ պայուսակից գողացել են «Այֆոն 7» բջջային հեռախոսը
Օգոստոսի 17-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում մի քաղաքացուհի հաղորդում էր տվել, որ օգոստոսի 16-ին, ժամը 23.30-ին, Հանրապետության հրապարակի ցայտաղբյուրի մոտ նկատել է, որ պայուսակից գողացել են «Այֆոն 7» բջջային հեռախոսը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ գողությունը կատարել է Մարտունի քաղաքի 37-ամյա մի բնակիչ:
Օգոստոսի 20-ին, ժամը 12.00-ին, Երևանի Վարդանանց փողոցից ոստիկանները բերման են ենթարկել կասկածյալին. նա տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: