Greenpeace-ը կազմել է երկրների վարկանիշը ծծմբի երկօքսիդի արտանետումների ցուցանիշով
Ռուսաստանը երկրորդ տեղն է զբաղեցրել 2018 թվականին մարդու առողջության համար վնասակար ծծմբի երկօքսիդի (SO2) մթնոլորտ արտանետումների ցուցանիշով՝ զիջելով սոսկ Հնդկաստանին, երրորդ հորիզոնականում է Չինաստանը: Այդ մասին ասած է Greenpeace-ի զեկույցում:
Հնդկաստանը մեկ տարում մթնոլորտ է արտանետել 4586 կիլոտոննա ծծմբի երկօքսիդ, դա ավելի է մոլորակում դրա ընդհանուր քանակության 15 տոկոսից: Ռուսաստանի ավանդը, որը համընկնում է բնական պաշարների եւ բնապահպանության նախարարության տվյալների հետ, 3683 կիլոտոննա է, Չինաստանինը՝ 2578 կիլոտոննա:
Այնուհետեւ գալիս են Մեքսիկան, Իրանը եւ Սաուդյան Արաբիան եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը, որոնք նույնպես գերազանցում են 1000 կիլոտոննայի նշագիծը:
Greenpeace-ի զեկույցում բերված գրաֆիկի համաձայն՝ Չինաստանը եւ Ռուսաստանը վերջին տասը տարվա ընթացքում ցուցադրում են երկօքսիդի արտանետումների նվազում, իսկ Հնդկաստանը՝ 65-տոկոսանոց աճ:
SO2-ի «ամենաթեժ» կետը դարձել է Նորիլսկը՝ տարեկան 1898 կիլոտոննա ցուցանիշով, ինչը 4,5 անգամ ավելի է, քան ամբողջ ԱՄՆ-ինը: Այնուհետեւ գալիս են Հարավային Աֆրիկայի Քրիել քաղաքը (714), որտեղ ածխային էլեկտրակայան է աշխատում, եռյակը եզրափակում Է Զագրոսի տարածաշրջանն Իրանում (614):
Ինչպես ճշտում Է Greenpeace-ը, օդում SO2-ի պարունակությունն օդի մաքրության հանգուցային ցուցանիշներից մեկն է: «ԾԾմբի երկօքսիդն օդի աղտոտվածության հետ կապված հիվանդացության եւ մահացության հիմնական պատճառներից մեկն է ամբողջ աշխարհում»,- ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի «Գրինպիս» էներգետիկական ծրագրի նախագծի ղեկավար Ռաշիդ Ալիմովը: