Բաժիններ՝

Թրամփը կոչ Է արել Apple-ին հեռանալ Չինաստանից

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Apple կորպորացիային՝ հեռանալ Չինաստանից: Դա  հետեւում է ԱՄՆ-ի ղեկավարի հայտարարությունից, որը նա արել է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ հանդիպման արդյունքներին նվիրված ճեպազրույցի ժամանակ:

«Ես ամերիկյան այնպիսի ընկերությունների, ինչպիսին Apple-ն է, կարող եմ օգնել շատ կարճ ժամանակաշրջանում, միայն այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն անի այն, ինչ պետք է անեն. դա, հավանաբար, Չինաստանից հեռանալն է»,- ասված է Թրամփի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Սպիտան տան կայքում:

Բացի այդ, Միացյալ նահանգների ղեկավարը հավելել է, որ առանց իր օգնության այնպիսի խոշոր կորպորացիաներ, ինչպիսին Apple-ն է, մեծ խնդիրներ կունենային:

«Եթե ես նրանց չօգնեի, նրանք մեծ խնդիր կունենային»,- ասել է նախագահը:

Թրամփի գնահատումներով՝ Չինաստանը 2 մլն աշխատատեղ է կորցրել վերջին մեկուկես ամսում, քանի որ արտասահմանյան ընկերություններն իրենց արտադրանքը երկրից տեղափոխում են այնտեղ, որտեղ չեն գործում ամերիկյան մաքսատուրքերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս