«Թույնն ավելի մահաբեր է երեխաների համար… Ծանոթացա Փաշինյանի դստեր գրառմանը. Մի տեսակ տարակուսած եմ». Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Թույնն ավելի մահաբեր է երեխաների համար…

Ծանոթացա Փաշինյանի դստեր գրառմանը:

Մի տեսակ տարակուսած եմ:

Մի՞թե արդեն այլախոհներին սաստելու հերթը հասել է իրավահաջորդներին…

Չեմ ուզում քննարկել ոճաբանությունը, որն, անշուշտ, ընդունելի չէ…

Փաստորեն, քաղաքականության մեջ դեռ քայլ չարած երեխան քաղաքական ու պետական բազմամյա գործիչներին հորդորում է յոգայի հնարքներով (խորը շուչ քաշելով և հանգստանալով) զսպել իրենց կարծիքն արտահայտելու սահմանադրական իրավունքի իրացումը:

Չեմ հիշում նախկին ղեկավարներից ևս երկրորդին, ում երեխան քաղաքական կանխարգելիչ-նախազգուշական դասապատրաստում անցկացնի իր ծնողի գործընկերների համար:

Բայց դա չէ ամենավտանգավորը, այլ այն, որ այս կերպ, փաստորեն, մեծերի մեջ կուտակված թույնն անցնում է ժառանգներին:

Հավատացեք, սա ահավոր սպառնալիք է մեր երկրի ապագայի համար: Պատկերացնո՞ւմ եք՝ նույն ոճաբանությամբ սկսեն իրար բզկտել քաղաքական ու պետական մյուս գործիչների երեխաները: Էս ո՞ւր ենք տանում երկիրը:

Եվ հետո, ո՞ւմ համար պարզ չէ, որ թույնը մահաբեր է հատկապես երեխսների համար…»:

Թույնն ավելի մահաբեր է երեխաների համար…Ծանոթացա Փաշինյանի դստեր գրառմանը:: Մի տեսակ տարակուսած եմ: Մի՞թե արդեն…

Gepostet von Gevorg Petrosyan am Mittwoch, 21. August 2019

Տեսանյութեր

Լրահոս