
Աֆղանստանում ամերիկացի երկու զինվոր է զոհվել

Աֆղանստանում օգոստոսի 21-ին ամերիկացի երկու զինվոր է սպանվել: Այս մասին ասված է հաղորդագրության մեջ, որը օգոստոսի 22-ին հրապարակվել է ՆԱՏՕ-ի «Վճռորոշ աջակցություն» առաքելության կայքում:
Զոհվելու հանգամանքները եւ զոհվածների անունները չեն ճշտվում:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության քաղաքականության համաձայն մարտում սպանված զինծառայողների անունները չեն հրապարակվում մերձավոր հարազատներին ծանուցումից հետո 24 ժամվա ընթացքում:
Աֆղանական ԶԼՄ-ների տվյալներով՝ 2019 թվականին Աֆղանստանում զոհվել է ԱՄՆ-ի առնվազն 15 զինծառայող, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: