Քիանու Ռիվզը և Քերի-Էնն Մոսը նկարահանվելու են «Մատրիցա» ֆիլմի չորրորդ մասում
Ամերիկացի դերասաններ Քիանու Ռիվզը եւ Քերի-Էնն Մոսը գլխավոր դերերը կկատարեն «Մատրիցա» գիտաֆանտաստիկ կինոսագայի չորրորդ մասում: Այդ մասին հայտնել է «Ուորեն Բրազերս» ստուդիայի տնօրենների խորհրդի նախագահ Թոբի Էմերիխը, որի խոսքը մեջբերում է Variety հանդեսը:
Նրա խոսքով՝ որպես կինոսագայի նոր մասի ռեժիսոր հանդես կգա Լանա (սեռը փոխելուց առաջ՝ Լարի) Վաչովսկին:
Նա նաեւ մասնակցել է ֆիլմաշարի շարունակման համար սցենար գրելուն, նրա հետ միասին դրա վրա աշխատել են սցենարիստներ Ալեքսանդր Հեմոնը եւ Դեւիդ Միտչելը: «Մենք անսահման ուրախ ենք, որ կվերադարձնենք «Մատրիցան» Լանայի հետ միասին,-հանդեսը մեջբերում է Էմերիխի խոսքը: Հանդեսի տվյալներով՝ նոր ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն հաջորդ տարվա սկզբին:
Ռեժիսորներ Էնդի եւ Լարի Վաչովսկիների «Մատրիցա» գիտաֆանտաստիկ եռերգության առաջին մասը վարձույթ է դուրս եկել 1999 թվականին: Ժապավենն արժանացել է չորս «Օսկար» մրցանակի:
Հետագայում ֆիլմի սյուժետային գիծը շարունակվել է «Մատրիցա: Վերաբեռնում» եւ Մատրիցա: Հեղափոխություն» նոր մասերով: Երկու ֆիլմերն էլ թողարկվել են 2003 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: