
ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ին և Սեուլին մեղադրել է նոր սառը պատերազմ հրահրելու մեջ

Հյուսիսային Կորեան շահագրգռված չէ երկխոսելու Հարավային Կորեայի եւ Միացյալ Նահանգների կողմից ռազմական սպառնալիքների պայմաններում, նրանց գործողությունները նոր սառը պատերազմ են հրահրում: Այս մասին ասված է ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի հայտարարության մեջ, որը մեջբերում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Ռազմական գործողություններից մեկը, որոնք, Փհենյանի կարծիքով, սպառնում են Կորական թերակղզու խաղաղությանը, Սեուլի կողմից F-35A անտեսանելի կործանիչների ստացումն է ԱՄՆ-ից՝ համատեղ զորավարժությունների ավարտից շատ չանցած:
Հյուսիսային Կորեայի արտաքին քաղաքական գերատեսչությունը գտնում է, որ «նորագույն մահաբեր սարքերի» մատակարարումը լուրջ սադրանք է եւ ցուցադրում է «Հարավային Կորեայի իշխանությունների երեսպաշտությունն ու երկերեսանիությունը»:
ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարությունում նախազգուշացրել են, որ ԱՄՆ-ի հետ համատաղ զորավարժությունները եւ Կորեայի Հանրապետության սպառազինության կուտակումը Փհենյանին հարկադրում են ավելի մեծ ուշադրություն նվիրելու սեփական պաշտպանությանը, հաղորդել է «Ինտերֆաքսը»: