Բաժիններ՝

Ստեփանավան-Ագարակ ճանապարհին ավտոմեքենան գլխիվայր շրջվել է

Օգոստոսի 21-ին, ժամը 17:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լոռի Բերդ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, ներսում  կա արգելափակված քաղաքացի: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ստեփանավան-Ագարակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Toyota Corolla» մակնիշի  ավտոմեքենան (վարորդ՝ Նարինե Շ., ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճամփեզրին. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են, այնուհետև քաղաքացիների օգնությամբ ուղղել ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031