Տնական նրբերշիկների թեթև և արագ բաղադրատոմս
Բաղադրիչներ
1. Հավի կրծքամիս – 500 գ
2. Կաթ – 100 մլ
3. Ձու – 1 հատ
4. Կարագ – 50 գ
5. Կարմիր աղացած պղպեղ – 0.5 թ/գ
6. Աղ՝ ըստ ցանկության
7. Աղացած սև պղպեղ – 2 պտղունց
8. Գինձ – 0.5 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Միսը լվանալ և կտրատել: Միսը և կարագի կտորն անցկացնել մսաղացով:
2. Ավելացնել հում ձուն, աղացած պղպեղները, գինձը, աղը և կաթը: Լավ խառնել:
3. Սննդային թաղանթի վրա լցնել 2 գդալ մսային զանգվածից և կոնֆետի նման ամուր թաթափել, ծայրերը թելով կապել:
4. Նրբերշիկները լցնել սառը ջրի մեջ և եռացնել, ինչից հետո ցածր կրակի վրա եփել մոտ 20 րոպե:
5. Պատրաստի ներբերշիկները տապակել բուսայուղով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը