G8 ՌԴ-ի վերադարձը հնարավոր կլինի սոսկ Ղրիմը «վերադարձնելուց» և Դոնբասում հակամարտությունը դադարեցնելուց հետո. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է G8 Ռուսաստանի վերադարձի հնարավորությունը՝ կարծիք հայտնելով, որ դա հնարավոր կլինի սոսկ Ղրիմը «վերադարձնելուց» և Դոնբասում հակամարտությունը դադարեցնելուց հետո:

Զելենսկին հայտարարել է, որ Մոսկվայի նման քայլերը, ինչպես նաեւ Ուկրաինայի քաղաքացիների ազատ արձակումը, որոնք գտնվում են Ռուսաստանի բանտերում եւ քննչական մեկուսարաններում, կդառնան «իսկական լուրջ ազդանշան աշխահին, որ Ռուսաստանը պատրաստ է վերստին զբաղեցնելու իր տեղը բարձր դիվանագիտության օրակարգում»:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկությանը՝ 2020 թվականին Ռուսաստանին հրավիրելու G7-ի՝ ԱՄՆ-ում կայանալիք գագաթանաժողովին:

Ինչպես սպասվում է, Թրամփն այդ հարցը կարծարծի Բիարիցում G7-ի գագաթնաժողովին: Ավելի ուշ Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի վերադարձը G8 առանց Ուկրաինայի ճգնաժամի լուծման ռազմավարական սխալ կլիներ G7-ի համար:

«Մեծ յոթնյակ» Ռուսաստանի շտապ վերադարձի դեմ են հանդես եկել նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս