Բաժիններ՝

«Մասիվցի Անդիկի» սպանության հեղինակը ՌԴ-ից է. մանրամասներ

Հուլիսի 2-ի գիշերը Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում սպանվել էր 46-ամյա Անդրանիկ Հարությունյանը:

Ինչպես ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Նոր Նորքի բաժնի ծառայողների և քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ԾՀՔ բաժնի աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ հանցագործությունը բացահայտվեց:

Պարզվել է, որ սպանությունը կատարել է ՌԴ 32-ամյա մի քաղաքացի: Իսկ նրան հանցագործությունը կատարելուն օժանդակել է Երևանի 50-ամյա մի բնակիչ: Նա բերման է ենթարկվել ու ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ սպանությունը կատարած անձին և հանցագործության գործիք` հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում է: Առավել մանրամասն` առաջիկայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031