ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության հայտարարությանը՝ որտեղ, անդրադառնալով Հայաստանում դատախազության ձևավորման 101-րդ տարեդարձին և «Դատախազության աշխատողի» օրվա առթիվ նախօրեին հրավիրված հանդիսավոր նիստի ընթացքում արտահայտված մտքերին՝ դրանց շրջանակում դատախազության աշխատանքն արդյունավետ գնահատելը որակել է որպես «իրականությունից շատ հեռու» և ներկայացվել որպես «ցանկալին իրականություն ներկայացնելու ավանդույթի» դրսևորում:
ՌԴ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել Ղազախստանում Սարի Շագան մարզահրաձգարանում ՀՀՊ համակարգի նոր հրթիռի փորձարկման մասին։
ՕՊԷՔ+-ի երկրները Վիեննայում կայացած նիստում քվեարկել են նավթի հանույթի սահմանափակման գործարքը մասնակից երկրների համար նախկին բաժնեչափերով մինչեւ 2020 թվականի ապրիլ երկարաձգելու՝ ՕՊԷՔ-ի որոշմանը միանալու օգտին, հաղորդել է ՏԱՍՍ-ը հանդիպումից:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը hուլիսի 2-ին այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։
Եվրոպական խորհրդի 28 առաջատար պետությունները Բրյուսելում աշխատանքային համաժողովին սկսել են քննարկել եվրոպական կառույցներում առանցքային պաշտոնների համար թեկնածուներին:
Մարսելոն վայելում է ամառային արձակուրդը Բրազիլիայում՝ մինչև մադրիդյան ակումբ վերադառնալը:
Ամստերդամի հանրային գրադարանում հուլիսի 2-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողությամբ գրադարանին են հանձնվել Հայաստանի, հայ ժողովրդի պատմության, հայկական մշակույթի և հոլանդահայության վերաբերյալ շուրջ չորս տասնյակ գրքեր։
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 2-ին ընդունել է Ռումինիայի նորանշանակ դեսպան Կորնել Իոնեսկուին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
ՀՀ վերաքննիչ դատարանը Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում մերժել է Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու մեջ կասկածվող Գեղամ Պետրոսյանի ձերբակալման որոշման դեմ բողոքը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 2-ին աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում։
«Իրանաամերիկյան հարաբերությունների լարվածությունը կպահպանվի, բայց չի վերածվի բախման»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց իրանցի քաղաքագետ Ալի Սալամին՝ անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին աշխարհաքաղաքական վերջին միտումների ֆոնին, ինչպես նաև հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին։
Հայաստանը 2019 թվականի երրորդ եռամսյակում Henley & Partners ընկերության անձնագրերի ինդեքսում զբաղեցրել է 84-րդ տեղը. Հայաստանի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այելել 60 երկիր:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի և ԱՄՆ Հայ իրավաբանների միության ղեկավար կազմի հետ միասին, հունիսի 30-ին և հուլիսի 1-ին մի շարք հանդիպումներ է ունեցել Կալիֆոռնիայի օրենսդիր և համալսարանական շրջանակների հետ:
Ամառային տրանսֆերային պատուհանի գլխավոր նյուզմեյքերները կրկին Նեյմարն ու «Բարսելոնան» են:
Ռուսաստանը 2019-ի համար վճարում է կատարել Եվրոպայի խորհրդի բյուջեին:
Թեհրանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստը, որը նախագահել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը:
Հաշվի առնելով շոգ եղանակները և սեզոնի ռիսկայնությունը՝ ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) կոչ է անում բնակչությանը՝ հնարավորինս խուսափել փողոցային առևտրից օգտվելուց, մասնավորապես՝ չգնել արևի տակ վաճառվող կրեմային հրուշակեղեն, ձմերուկ, ձու և ձկնամթերք:
Ապրիլյան պատերազմի հերոս Հայկ Սեխլիյանի կյանքն ապահովագրելու համար հրատապ 35 հազար եվրո է հարկավոր. Գերմանիայի մասնագետները երաշխավորել են փրկել հայ սերժանտի կյանքը:
Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Մահաթմա Գանդիի հիշատակին նվիրված «Շարժվելով դեպի ազատություն և խաղաղություն» խորագրով քայլերթի կազմակերպիչներին:
Դեռ չհասած կեռասները ցանկապատի վրա են, երկու օր առաջ տեղացած կարկուտն էլ չի հալվել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական երկրորդ խաղերի մեդալակիր մարզիկների հետ:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 1-ին ռուսական ստորջրյա նավերից մեկի վրա բռնկված հրդեհի արտանետումներից մահացել են նավի անձնակազմի անդամները, ովքեր կենսաչափական չափումներ էին իրականացնում:
Երեկ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի քվեարկության ժամանակ «Իմ քայլը» խմբակցության 20 պատգամավորներ գործուղումների մեջ էին, և դա էր պատճառը, որ խորհրդարանական մեծամասնությունը չկարողացավ ապահովել անհրաժեշտ թվով ձայներ իր կողմից առաջադրված թեկնածուի ընտրության համար։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։
Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետություն ժամանած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի հետ:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 1-ին, ժամը 03.50-ին, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել 41-ամյա Արման Ղ.-ն:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հուլիսի 2-ին ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Իրկուտսկի շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի առնչությամբ, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել։
168.am-ը տեղեկացրել էր, որ այսօր Անթիլիասում տեղի է ունեցել Հայ մամուլի համահայկական համաժողովի բացման հանդիսությունը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին Կաթողիկոսի նախագահությամբ։
Եվրոպայի մի շարք շրջաններում հունիսի վերջին հաստատված տապը «մեծ վտանգ է ներկայացնում մարդկանց առողջության, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի համար»:
168.am-ի հետ զրույցում շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ այս հայցադիմումն իր տեսակի մեջ զսպող նշանակություն պիտի ունենա, որ վերջապես մարդիկ հասկանան, որ իրենց անհիմն արտահայտությունների համար կարող են նաև պատասխանատվության կանչվել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: