Բաժիններ՝

«Զիդանն իմ ավագ եղբայրն է». Մարսելո

Մարսելոն վայելում է ամառային արձակուրդը Բրազիլիայում՝ մինչև մադրիդյան ակումբ վերադառնալը: Տեղական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ֆուտբոլիստը խոսել է Ամերիկայի գավաթում իր բացակայության, Կրիշտիանու Ռոնալդուի հետ հարաբերությունների, Զիդանի վերադարձի մասին:

Ամերիկայի գավաթում իր բացակայության մասին

«Սա լավ հարց է, ես էլ ինքս ինձ հարցնում եմ դրա մասին: Եթե մարզիչն ընտրություն է կատարել մեկ այլ խաղացողի օգտին, չգիտեմ, միակ բանը, որ ես կարող եմ անել, ավելի շատ մարզվելը, համառորեն աշխատելը և ազգային հավաքականի մարզաշապիկին արժանի լինելն է»:

Ռոնալդուի մասին

«Վերադառնալ Մադրի՞դ: Սա լուրջ կատակ է: Երբ մենք շփվում ենք, մենք չենք խոսում ֆուտբոլի մասին: Կան շատ այլ կարևոր թեմաներ, մասնավորապես, մենք խոսում ենք մեր երեխաների մասին, ովքեր ևս խաղում են…»:

Զիդանի վերադարձի մասին

«Ես շատ համերաշխ եմ նրա հետ: Զիդանն իմ ավագ եղբայրն է: Ես շատ ուրախացա, երբ նա վերադարձավ, ոչ միայն այն պատճառով, որ ես վերադարձա հիմնական կազմ, այլ այն ուրախության պատճառով, որ նա բերեց թիմ: Նա Ռենատո Գաուչոն չէ, նա բոլորովին այլ է: Զիդանը շատ հանգիստ է»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս