Բաժիններ՝

ՕՊԷՔ+-ի երկրները գործարքը երկարաձգել են մինչև ապրիլ և ստորագրել համագործակցության խարտիա

ՕՊԷՔ+-ի երկրները Վիեննայում կայացած նիստում քվեարկել են նավթի հանույթի սահմանափակման գործարքը մասնակից երկրների համար նախկին բաժնեչափերով մինչեւ 2020 թվականի ապրիլ երկարաձգելու՝ ՕՊԷՔ-ի որոշմանը միանալու օգտին, հաղորդել է ՏԱՍՍ-ը հանդիպումից:

Բացի դրանից, ՕՊԷՔ+-ի նախարարներն ստորագրել են երկրաժամկետ համագործակցության խարտիա «Երկարաձգումը հավանության է արժանացել բոլորի կողմից: Հարցեր կան խարտիայի վերաբերյալ»,- ասել է գործակալության զրուցակիցներից մեկը: Այդ հարցերը, նրա խոսքով՝ վերաբերում են «վճարներին»: Մի այլ աղբյուր նույնպես հավաստել է, որ հանդիպման օրակարգում է վճարների հարցը:

Գործակալության աղբյուների խոսքով՝ վճարների չափը պլանավորվում է կապակցել երկրների հանույթի հետ: Այդպիսով, ամենամեծ վճարները կլինեն Ռուսաստանինը եւ Սաուդյան Արաբիայինը:

Մինչ օրս ՕՊԷՔ+-ը սեփական բյուջե չի ունեցել, հանդիպումների անցկացման, վերլուծությունների վարման եւ այլ ուղեկցական աշխատանքի կազմակերպման բոլոր ծախսերը ստանձնել է ՕՊԷՔ-ի քարտուղարությունը, որի սեփական բյուջեն չի ավելանում համաձայնագրի գործողության սկսվելուց հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս