ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը Մեծի Տանն Կիլիկո Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով հուլիսի 2-ին Անթիլիասի մայրավանքում ներկա է գտնվել Հայ մամուլի համահայկական համագումարի բացման արարողությանը։
Հայաստանը չի ուզում ռուսական գազի համար վճարել այնքան, որքան նրան առաջարկում է «Գազպրոմը», և արդեն սկսում է տուգանքներով ճնշել գազպրոմյան դուստր-ձեռնարկությունը Հայաստանում։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ անհասկանալի է, թե ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ինչ գործ ունի կոչումների շնորհման հետ։
Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Եվրախորհրդարանի (ԵԽ) ղեկավարի պաշտոնի համար առաջադրված չորս թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել ձայների բացարձակ մեծամասնություն հավաքել, ինչի պատճառով հայտարարվել է քվեարկության երկրորդ փուլ:
Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարությունը www.e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել ԶԼՄ մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ:
168.am-ի հարցին, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի,՝իշխանությունն ամեն ինչ անում է ՍԴ նոր դատավորների ընտրությունն իրականություն դարձնելու համար, այս փուլում նման բան հնարավո՞ր է, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց՝ եթե իշխանությունը գնացել է Վահե Գրիգորյանին ամեն գնով ՍԴ-ում տեղավորելու ճանապարհով, ապա կգնա նաև այդ ճանապարհով։
«Անհրաժեշտություն է առաջացել ամրապնդել Դուշանբեի պայմանավորվածությունները, ինչպես նաև հրադադարի ռեժիմը»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկաբանելով օրերս ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի առաջ քաշած «Դուշանբե պլյուս» ձևաչափը։
Իրարամերժ կարծիքների առնչությամբ 168.am-ը մի քանի հարցեր ուղղեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին:
Բանակի օրվա կապակցությամբ հրամանատարիս ծանոթացրեցի նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովի հետ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իրեն լավ է զգում, նրա առողջական վիճակը կայուն է:
«Կարևոր է, որպեսզի Ֆրանսիան հետամուտ լինի այդ սկզբունքին»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկաբանելով Ֆրանսիա-Ադրբեջան զենքի գործարքի մասին տեղեկությունները:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Համաշխարհային բանկի տրանսպորտային ոլորտի մասնագիտական խմբի պատվիրակությանը։
«Կներեք, ես չեմ կարող քաղաքական հարցերն այդ մակարդակում քննարկել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեղադրանքներին, որ ԲԴԽ անդամի թեկնածու Աննա Մարգարյանի ընտրության ձախողման «մեղքը» «Լուսավոր Հայաստան» խմբակցությանն է, նաև, մասնավորապես՝ Էդգար Առաքելյանի հայտարարությանը, որ «90-ականներին մի խոսք կար` «աբառոտկա ֆռալ», սա դրան է նմանվում ու շատ անլուրջ է»:
Հուլիսի 2-ի գիշերը՝ ժամը 23.10-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժհաստատություն է տեղափոխվել 46-ամյա Անդրանիկ Հարությունյանի դին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է իտալացի քանդակագործ Լորենցո Քուինին:
Հուլիսի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Արցախ։ Այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով ՀՀ Արտաքին քաղաքականության մի շարք օրակարգային հարցերի։
Իրանական միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) մասնակիցները պետք է համաձայնագրի պայմանները կատարեն այն չափով, որով դա անում է Թեհրանը:
Հուլիսի 2-ին, ժամը 4.15-ին, Մարտունու հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել նույն ընտանիքի հինգ անդամ:
Հուլիսի 2-ին, ժամը 15.25-ին, շտապօգնության ենթակայանից հաղորդում է ստացվել, որ կանչով բրիգադը մեկնել է Բաշինջաղյան փողոցի մի տուն, որտեղ հիվանդը դանակով հարձակվել է բժիշկի վրա:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն հուլիսի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին:
աշվի առնելով, որ դատարանում հնարավորություն չէր տրվել պաշտպանական կողմին ընդհանրապես ելույթ ունենալ, ևս մեկ անգամ տեսնում ենք, որ վերահաստատվում է ԵԽԽՎ բանաձևով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նախատեսած քաղաքական հետապնդման արգելքի դեպքը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի Գևորգ Ղազարյանը մեծ հույսեր է կապում նոր ակումբի՝ Կիպրոսը ներկայացնող ԱԵԼ-ի հետ:
ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կարծում են, որ դատարանը ձգձգում է գործը, սառեցնում՝ չունենալով իրավական հիմք:
Հուլիսի 3-ին, ժամը 05:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ հուլիսի 4-6-ը պաշտոնական այցով կմեկնի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն:
Վենեսուելայի իշխանություններն առաջիկա շաբաթներին կհայտարարեն ընդդիմության որոշ ներկայացուցիչների հետ նախնական համաձայնությունների հասնելու մասին: