Եվրոպայում տապը ջերմաստիճանային ռեկորդներ է սահմանում
Եվրոպայի մի շարք շրջաններում հունիսի վերջին հաստատված տապը «մեծ վտանգ է ներկայացնում մարդկանց առողջության, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի համար»: Տապն արդեն մի քանի ջերմային ռեկորդներ է սահմանել Հին Աշխարհում: Այդ մասին հաղորդել է Օդերեւութաբանական համաշխարհային կազմակերպությունը (ՕՀԿ), որը վերլուծել է վերջին օրերի եղանակային անոմալիաները:
Եվրոպայի երկների ուշագրավ նոր ռեկորդների թվում են հունիսի 28-ին Ֆրանստայի Գալարգ լը Մոնտյույո քաղաքում (Գարի դեպարտամենտ) արձանագրված Ցելսիուսի 45,9 աստիճանը: Դա ամենաբարձր ջերմաստիճանն է, որը եբեւէ գրանցվել է Ֆրանսայի տարածքում: Ընդհանուր առմամբ երկրի 13 օդերեւութաբանական կայաններ արձանագրել են նախորդ ազգային ռեկորդի գերազանցում, որը կազմել է 44,1 աստիճան եւ շարունակվել է2003 թվականից:
Գերմանիայում նոր ջերմաստիճանային ռեկորդը հունիսի 30-ից կազմում է 39,6 աստիճան: Երկրի օդերեւութաբանական ծառայության տվյալներով՝ 243 օդերեւութաբանական կայաններում արձանագրվել են շոգի տեղական առավելագույն ցուցանիշներ, ընդ որում 223 կայաններում դրանք եղել են 35 աստիճան եւ բարձր:
Ավստրիայում արձանագրվել է ամենշոգ հունիսն օդերեւութաբանական դիարկումների պատմության մեջ, ջերմաստիճանը միջին հաշվով 4,5 աստիճանով բարձր է եղել երկարաժամկետ միջին մեծություններից: Շվեյցարիայում 85 կայաններից 43-ի տվյալներով գերազանցվել են հունիսի ռեկորդները, իսկ վեց կայաններ արձանագրել են տեղական բացարձակ ռեկորդներ: Չեխիայում 38,9 աստիճան նոր ազգային ռեկորդը սահմանվել է հունիսի 26-ին: Ռեկորդների մասին է հայտնել նաեւ Լեհաստանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: