Բաժիններ՝

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ռումինիայի նորանշանակ դեսպան Կորնել Իոնեսկուին

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 2-ին ընդունել է Ռումինիայի նորանշանակ դեսպան Կորնել Իոնեսկուին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհավորելով Կորնել Իոնեսկուին և մաղթելով հաջողություն իր պատասխանատու առաքելությունում՝ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր հետևողական ջանքերով կարևոր ներդրում կունենա փոխադարձ հարգանքի և դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-ռումինական հարաբերությունների առավել զարգացման և խորացման գործում։ Այս համատեքստում երկուստեք բարձր է գնահատվել հայ համայնքի կարևորությունը Ռումինիայի հասարակական-քաղաքական կյանքում և կամրջող դերակատարությունը երկու երկրների հարաբերություններում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ռումինիայի միջպետական հարաբերությունների ներկա վիճակի, տարածաշրջանային անվտանգության և մարտահրավերների, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031