Eurostat-ի համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանը ՀՆԱ-ի 7,1 տոկոս աճով Եվրոպայի առաջատար պետությունն է։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը հուլիսի 12-ին հանդիպել է GeoProMining ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիին։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Աբու Դաբիի «Մասդար» ընկերության պատվիրակությանը՝ գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ ալ Ռամահի գլխավորությամբ:
Նիկոլ Փաշինյանի խոսքը Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդրանիկ նիստում:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հուլիսի 11-ին վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Էջմիածնի Բաղրամյան փողոցի բնակիչներից մեկը բակում կանեփ է աճեցնում։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային փորձառության ծրագրի մի խումբ ամերիկահայ ուսանողների:
Մեր աղբյուրը հումորով նկարագրում է՝ «օրվա հախուռն կանչերը սպասարկելուց հետո տղերքը «կիպիծելնիկով» ջուր են տաքացնում, որ կեղտոտված ձեռքերը լվանան, հետո էլ նույն «կիպիծելնիկը մտցնում են սրճեփի մեջ, որ կիսաեփ սուրճով թարմանան»:
Եվրամիության (ԵՄ) 28 երկրների արտաքին գործերի նախարարները հուլիսի 15-ին կայանալիք լիագումար նիստում կքննարկեն Իրանի եւ իրանական միջուկային ծրագրին նվիրված Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շուրջն իրադրության պատճառով ռազմական էսկալացիայի ռիսկի նվազման ուղիները:
Մատաղիսում 2003 թվականին երկու զինվորի սպանության դեպքի կապակցությամբ քրեական գործով վարույթը կասեցնելու որոշումը վերացվել է և գործն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քննությունը վերսկսելու հանձնարարությամբ:
Բյուրականի 6-րդ գիտաճամբարը աստղադիտարանի և «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի 2018-ին համատեղ մեկնարկած ծրագրերից մեկն է միայն:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է երիտասարդ տարիքում ազգային ընտրանու կազմում հանդես գալու մասին:
«Ինձ տհաճ է, ես չեմ ուզում անգամ անդրադառնալ այդ թեմային, որովհետև համարում եմ, որ երիտասարդ աղջիկն իրավունք չունի, և չի սազում…»,- այսպես արձագանքեց «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը լրագրողի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ մամուլի ֆինանսավորման մասին հայտնի ֆեյսբուքյան գրառմանը:
2018 թվականի իշխանափոխությունից հետո հաճախ է խոսվում հասարակության պառակտման մասին: Իրոք, նման փոթորկալից իրադարձությունները օբյեկտիվորեն չէին կարող իրենց հետքը չթողնել հանրային կյանքի դրսևորումների և հասարակության սոցիոլոգիական կառուցվածքի վրա:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադրած՝ Լիբերալ քաղաքականության դպրոցի ուսանողներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ աննախադեպ երևույթ է, երբ 90-ից ավելի հայցեր լինեն մեդիաների դեմ, որից, իր տվյալներով՝ շուրջ 30-ն է վարույթ ընդունվել դեռևս:
168.am-ը նախարարության լրատվականից հետաքրքրվեց, թե Էրիկ Գրիգորյանն արդյո՞ք չի պատրաստվում հրապարակել այն մարդկանց անունները, որոնք սնվում են հանքարդյունաբերողներից, և ընդհանրապես այդ հարցը փորձելո՞ւ է իրավական դաշտում լուծել։
Վրաստանում տեղի ունեցած վթարի պատճառով 14-ամյա տուժած երեխան, ում ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին Երևան, գիտակցության է եկել:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ երեկ գնացել է «Ոսկե ծիրանի» շրջանակներում դիտելու Արուսյակ Սիմոնյանի «Իմ նոր տարին» ֆիլմը, բայց մինչ դա, իր կամքին հակառակ՝ այլ ֆիլմեր է դիտել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ամբեր Կապիտալ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Ուղուրլյանին և ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Արաբյանին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 11-ի երեկոյան արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Լուիզիանայի նահանգում «Բարրի» մոտեցող արեւադարձային փոթորկի պատճառով:
Հայ-բրիտանական գործարարության պալատը հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված Ամուլսարի խնդրի հետ:
Հայաստանում տեղի ունեցած էներգետիկ զանգվածային անջատումներն արտաքին տեխնիկական հանգամանքների հարց էր: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Այն իրականությունը, որն այսօր կա Հայաստանում, երկար պահպանվելու որևէ շանս չունի։
«Ես ուզում եմ հասկանալ` Հայկ Սարգսյանն իր կյանքում ինչո՞վ է նշանավորվել, հիմա, անուամենայնիվ, հեղափոխությունն իրեն հնարավորություն է տվել գործունեություն ծավալելու»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ լրագրողի խնդրանքով մեկնաբանելով ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի այն հայտարարությունը, թե որոշ լրատվամիջոցներ և լրագրողներ ազգային անվտանգության սպառնալիք են:
Նախօրեին սիրիական Ղամիշլի քաղաքի հայաշատ թաղամասում ականապատված մեքենայի պայթյունից տուժած 11 քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հերքում է լուրերը, որ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո նշանակվելու է Կենտրոնական բանկի նախագահ:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 12-ին այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:
Ստամբուլյան կոնվենցիան շրջանառության մեջ դրված չէ դեռևս, և այն նույնիսկ պաշտոնական քննարկման առարկա չէ կառավարությունում, թեև կոնվենցիայի մասին հրապարակումներ կան, և այն հանրային է:
Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: