ՀՀ ՏԿԵ փոխնախարարը GeoProMining-ի նախագահի հետ քննարկել է Ագարակի պղնձամոլիբդենայինի շուրջ իրավիճակը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը հուլիսի 12-ին հանդիպել է GeoProMining ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիին։

Զրուցակիցները քննարկել են «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի շուրջ վերջին օրերին ստեղծված իրավիճակը՝ երկուստեք ընդգծելով գործատուի և աշխատողների միջև համագործակցության մթնոլորտում հարցի շուտափույթ ու արդյունավետ հանգուցալուծման անհրաժեշտությունը։

Կողմերը նախանշել են առկա խնդիրների կարգավորման հնարավոր տարբերակները՝ կարևոր համարելով բազմակողմ աշխատանքային խումբ ձևավորելու հնարավորությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031