«Ես որևէ մեկի հետ որևէ թելերով կապված չեմ». Մհեր Գրիգորյան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հերքում է լուրերը, որ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո նշանակվելու է Կենտրոնական բանկի նախագահ:

«Ինձ հետ նման քննարկում չի եղել»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց նա՝ խոստանալով իր ապագա ցանկությունների մասին նախօրոք հայտնել:

Ռոբերտ Քոչարյանի հետ բազմաթիվ թելերով կապված լինելու վերաբերյալ տարածված լուրերին ի պատասխան՝ Մ. Գրիգորյանը հայտարարեց.

«Անլուրջ է: Հիմա շփում, կարծում եմ, ֆիզիկապես էլ դժվար թե հնարավոր լինի ունենալ: Բայց ես որևէ մեկի հետ որևէ թելերով կապված չեմ»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031